23 Փետրվարի 2006, 349 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն-քի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին»
N 1935-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի պաշտոններ և (կամ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում հայեցողական պաշտոններ (նախարարի տեղակալ, նախարարի խորհրդական) առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է` գործուղվելով տվյալ պաշտոնին: Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը` դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակելու համար նախատեսված կարգին համապատասխան: Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:».
բ) որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի պաշտոններ և (կամ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում հայեցողական պաշտոններ (նախարարի տեղակալ, նախարարի խորհրդական) առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է` գործուղվելով տվյալ պաշտոնին: Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը՝ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակելու համար նախատեսված կարգին համապատասխան: Առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:».
գ) որոշման հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբի պաշտոններ առնվազն մեկ տարի զբաղեցնող աշխատողներից, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է` գործուղվելով տվյալ պաշտոնին: Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը՝ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակելու համար նախատեսված կարգին համապատասխան: Առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) նշանակվում են 2 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: