Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2021, 1080 - Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 7-ի N 25 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի սեփականությունը հանդիսացող` բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից Սարապատ համայնքի Գյումրու մայրուղի, հողամաս 4 հասցեում գտնվող՝ 0,075 հեկտար մակերեսով և 106425 դրամ կադաստրային արժեքով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 06052021-08-0048), հողամասի կադաստրային ծածկագիրը` 08-042-0208-0010) որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման ու սպասարկման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագիր.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի միջոցների հաշվին: