Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2021, 1074 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի 2020 թվականի հուլիսի 20-ի N 8 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել «Հայաստան» համահայկական հիմնադրամի սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/14 հասցեում գտնվող 1 759 791 666 դրամ սկզբնական արժեքով 4835 քառ. մետր մակերեսով շինության, 24.4 քառ. մետր (31.7 խոր. մետր) մակերեսով պարսպի և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0.5609 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ անշարժ գույք) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը՝ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023