Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2021, 1077 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը`
1) Տավուշի մարզային մասնաճյուղի գործառույթները փոխանցելով Լոռու մարզային մասնաճյուղին՝ ստեղծելով Տավուշի և Լոռու միասնական մարզային մասնաճյուղ.
2) Արարատի տարածքային ներկայացուցչության գործառույթները փոխանցելով Արարատի մարզային մասնաճյուղին.
3) Թումանյանի տարածքային ներկայացուցչության գործառույթները փոխանցելով Լոռու մարզային մասնաճյուղին:
2. Գործունեությունը դադարեցրած մասնաճյուղի կամ տարածքային ներկայացուցչության առկա փաստաթղթերի տեղափոխումն իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման N 3 հավելվածի «11. Տավուշի մարզային մասնաճյուղ», N 4 հավելվածի «4. Արարատի տարածքային ներկայացուցչություն», «12. Թումանյանի տարածքային ներկայացուցչություն» կետերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023