Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2021, 1071 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 357 - Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 357-Լ որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
«6․ Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման վերջնաժամկետ է ամրագրվում 2021 թվականի հուլիսի 19-ը։ 2021 թվականի հուլիսի 20-ից սույն միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման գործընթացներ չեն իրականացվելու։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023