Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2021, 1035 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի՝
1) N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1022» դասիչի Գյուղատնտեսության խթանման ծրագրի «12004» միջոցառման անվանումից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը, իսկ միջոցառման նկարագրությունից հանել «ագրովերամշակող» բառը.
2) N 6 հավելվածի N 1 աղյուսակի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառման անվանումից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման՝
1) NN 3 և 4 հավելվածների «1022» դասիչի Գյուղատնտեսության խթանման ծրագրի «12004» դասիչի միջոցառման անվանումներից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը.
2) N 5 հավելվածի N 1 աղյուսակի «1022» դասիչի Գյուղատնտեսության խթանման ծրագրի «12004» միջոցառման անվանումից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը, իսկ միջոցառման նկարագրությունից հանել «ագրովերամշակող» բառը.
3) N 9 հավելվածի N 9.11 աղյուսակի և N 9.1 հավելվածի N 9.1.11 աղյուսակի «1022» դասիչի Գյուղատնտեսության խթանման ծրագրի «12004» միջոցառման անվանումներից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը, իսկ նկարագրությունից և շահառուների ընտրության չափանիշներից հանել «ագրովերամշակող» բառը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: