Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2021, 1026 - Ա

«ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ներառել «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 271.110.1177819) «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու («ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում) շահագործողների ռեեստրում բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի արտադրության համար:
2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.
2) «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վկայականը տրամադրելուց հետո վերջինիս պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին: