Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2021, 1022 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 11-րդ կետով և հաշվի առնելով նշված որոշման 3-րդ կետին համապատասխան ձևավորված՝ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում կազմակերպված մրցույթի ընթացակարգի արդյունքները՝ մրցույթի ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչելով «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ («Մասդար») (Abu Dhabi Future Energy Company PJSC - Masdar), Արաբական Միացյալ Էմիրություններ ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն)։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին ընկերության հետ ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման N 2 հավելվածով հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագիրը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին՝
1) ապահովել սույն որոշման 1-ին կետով մրցույթի ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչված ընկերությանը ծրագրի շնորհման վերաբերյալ գրության տրամադրումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգին համապատասխան․
2) կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ առաջնորդվելով սույն որոշման 2-րդ կետով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 7-րդ կետով։

Արխիվ

2024

2023