Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2021, 994 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԱՊԱԱՄՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահուստի առողջապահական նշանակության նյութական արժեքներ ապաամրագրելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին հատկացնելու մասին»
N 2262-Ն որոշման հավելվածի 298-րդ կետի չորրորդ սյունակում «88221» թիվը փոխարինել «38336» թվով, իսկ 300-րդ կետի չորրորդ սյունակում «67795» թիվը՝ «60477» թվով:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարին՝ թույլատրել պետական պահուստից ապաամրագրել և անհատույց կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել պետական պահուստի հետևյալ նյութական արժեքները՝
1) բարձի երես - 49835 հատ.
2) բամբակյա սավան - 7268 հատ: