Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2021, 1016 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 55.1-ին հոդվածը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի (այսուհետ՝ հիդրոհանգույց) ջրային համակարգն իր սպասարկման, շահագործման և պահպանման համար անհրաժեշտ շենք-շինություններով, դրանց զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը, ինչպես նաև հիմնական և շրջանառու այլ միջոցները (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):
2. Հաստատել հիդրոհանգույցի ջրային համակարգն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու վերաբերյալ կնքվելիք պայմանագրի պայմանները` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը նախապատրաստել հանձնվող-ընդունվող գույքի ցանկերը և անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրի նախագիծը, ինչպես նաև իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հիդրոհանգույցն անհատույց օգտագործման իրավունքով ընկերությանը հանձնելու համար:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի և ընկերության միջև անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրի կնքումը՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից, հիդրոհանգույցի սպասարկման, շահագործման ու պահպանման աշխատանքներն ընկերության կողմից իրականացնելու համար:
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի և ընկերության միջև կնքվող պայմանագրի և գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) ծախսերն անհրաժեշտ է իրականացնել ընկերության միջոցների հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023