Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2021, 1007 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Անհետաձգելի համարել Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 ու կմ55+000-կմ68+000 և Տ-8-22, /Մ-2/ - Վարդավանք – Խդրանց - Ագարակ ավտոճանապարհի կմ0+000 - կմ13+100 հատվածների հիմնանորոգման աշխատանքների և տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման գնման կարիքը:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝
1) Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները ձեռք բերել համատեղ գործունեության պայմանագրով (կոնսորցիումով) գործող «Ոսմար» և «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 2,786,000,000 դրամ պայմանագրային արժեքով.
2) Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ55+000-կմ68+000 հատվածների հիմնանորոգման աշխատանքները ձեռք բերել «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 1,220,000,000 դրամ պայմանագրային արժեքով.
3) Տ-8-22, /Մ-2/ - Վարդավանք – Խդրանց - Ագարակ ավտոճանապարհի կմ0+000 - կմ13+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքները ձեռք բերել «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 1,095,411,605 դրամ պայմանագրային արժեքով:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 2-րդ կետում նշված տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել սույն որոշման 3-րդ կետի՝
1) 1-ին ենթակետում նշված ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների մասով «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 27,600,000 դրամ պայմանագրային արժեքով.
2) 2-րդ ենթակետում նշված ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների մասով «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 12,000,000 դրամ պայմանագրային արժեքով.
3) 3-րդ ենթակետում նշված ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների մասով «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 10,800,000 դրամ պայմանագրային արժեքով:
5. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

Արխիվ

2024

2023