Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2021, 1009 - Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 1221-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Տիգրան Արթուրի Դանիելյանին (ծնվ.՝ 20.05.2002 թ., քաղ. Երևան, Բաբաջանյան փ., շ. 165, բն. 4, թիվ 1 ԶԿ), Լևոն Վահագնի Դարբինյանին (ծնվ.՝ 24.01.2002 թ., քաղ. Գյումրի, Մուշ 2-րդ թղմ., շ. 8-1, բն. 51, Գյումրիի ԶԿ), Արման Վարազդատի Պողիկյանին (ծնվ.՝ 11.01.2002 թ., քաղ. Երևան, Ավան Առինջ, 1-ին միկրոշրջան, 2/2, բն. 32, թիվ 3 ԶԿ) և Ռուբեն Տիգրան Տիգրանի Եսայանին (ծնվ.՝ 14.02.2002 թ., քաղ. Երևան, Վաղարշյան փ., շ. 1, բն. 2, Երևանի թիվ 2 ԶԿ) տրված տարկետումը՝ այդ քաղաքացիների՝ Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1221-Ա որոշման N 2 հավելվածի 14-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերը:

Արխիվ

2024

2023