Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2021, 996 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 823-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 823-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ սույն որոշմամբ «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12010. «Մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքային ապահովում» միջոցառման շրջանակներում հատկացված գումարը բաշխել հետևյալ ցանկին համապատասխան՝
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորավան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փշատավան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
4) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լենուղի համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
5) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեվան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գոգարան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
8) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
9) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ.
10) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և տեղակապում և փորձաքննության ծառայություններ՝ 5,140.0 հազ. դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023