Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2021, 997 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ1-Ի N 1004-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱՎԵԼԻԱՑ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1004-Ա որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «2020» և «2021» թվերը փոխարինել «2022» թվով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Ավելիաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ կնքված 30.09.2019 թվականին պետական գույքի օտարման և գրավի թիվ 873-Օ պայմանագրում իրականացնել սույն որոշման 1-ին կետից բխող համաձայնագիր՝ դրանում սահմանելով, որ ընկերությունն իր միջոցների հաշվին կվճարի սույն համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը։
3. Ընկերությանը ներել սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի 7-րդ գլխի 7.2-րդ կետի «ա» ենթակետով ստանձնած ներդրումների չկատարման արդյունքում հաշվարկված 48 852 000 դրամ տույժերի գծով տուգանքը՝ պարտքը ներելու միջոցով։

Արխիվ

2024

2023