17 Հունիսի 2021, 1000 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 1244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին» N 1244-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը «մրցույթի» բառից հետո լրացնել «անցկացման» բառով.
2) որոշման հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետ՝
«15.1. Սույն կարգի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված ընդհանուր կանոններից բացառություն են կազմում փրկարարական ծառայության կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման (թեստային առաջադրանքներում ընդգրկվող) և հարցազրույցի փուլերի անցկացման համար համակարգչային ծրագրեր մուտքագրվող հարցերը, որոնք բխում են միայն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների տիրապետմանը ներկայացվող պահանջներից՝ սույն կարգի 64-րդ կետի 3-րդ ենթակետով և 93-րդ կետով սահմանված չափաբաժիններով:».
3) որոշման հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Հայտարարության հետ հրապարակվում են նաև՝
1) այն բնագավառները, որոնցից կազմված են լինելու փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը.
2) այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում են սույն կարգի 93-րդ կետով նախատեսված՝ փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլի անցկացման հարցերը.
3) փրկարարական ծառայողների մասնագիտական պատրաստվածությանն առնչվող իրավական ակտերը և (կամ) այլ փաստաթղթերը (մասնագիտական նյութեր), որոնցից կազմված են լինելու սույն կարգի 15.1-ին կետով նախատեսված փրկարարական ծառայության կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի անցկացման հարցաշարերը:».
4) որոշման հավելվածի 23-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո դիմում է գրում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձի անունով` տվյալ պաշտոնում նշանակվելու կամ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով եռամսյա ուսումնական դասընթացների ներգրավվելու կամ տվյալ պաշտոնում նշանակվելուց հրաժարվելու մասին:».
5) որոշման հավելվածի 39-րդ կետի՝
ա. «մրցույթին մասնակցելու» բառերից առաջ լրացնել «արտաքին» բառը,
բ. 5-րդ ենթակետում «3x4 չափսի 4 լուսանկար» բառերը և թվերը փոխարինել «3x4 չափսի 2 լուսանկար» բառերով և թվերով.
6) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.1-ին կետով՝
«39.1. Ներքին մրցույթին մասնակցելու համար փրկարարական ծառայողը պատասխանատու ստորաբաժանում ներկայացնում է՝
1) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ուղղված զեկուցագիր՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է.
2) սույն կարգի 39-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը:».
7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին կետով՝
«42.1. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված ուղեգիրը ծառայության բժշկական ապահովման վարչություն ներկայացնելուց հետո քաղաքացին յոթօրյա ժամկետում ծառայության բժշկական ապահովման վարչություն է ներկայացնում արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կողմից տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին բժշկական տեղեկանք:».
8) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.2-րդ կետով՝
«42.2. Փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին տրամադրվող բժշկական տեղեկանքի ձևը և տրամադրելու կարգը սահմանում է առողջապահության ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը:».
9) որոշման հավելվածի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«43. Սույն կարգի 42.1-ին կետով նախատեսված բժշկական տեղեկանքը ծառայության բժշկական ապահովման վարչությունը եռօրյա ժամկետում ներկայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ փրկարարական ծառայության համար քաղաքացու պիտանիության մասին որոշում կայացնելու նպատակով:
Իրավասու պաշտոնատար անձի որոշումը կցվում է նյութերին:».
10) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-ին կետով՝
«43.1. «Ոչ պիտանի է փրկարարական ծառայության համար» իրավասու պաշտոնատար անձի որոշման դեպքում քաղաքացին զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:».
11) որոշման հավելվածի 45-րդ կետը «զինված ուժերի» բառերից առաջ լրացնել «փրկարար ծառայության,» բառերով.
12) որոշման հավելվածի 64-րդ կետի 3-րդ ենթակետում «100» թիվը փոխարինել «50» թվով.
13) որոշման հավելվածի 88-րդ կետը «գնահատումն է» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ փրկարարական ծառայության կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի, որի նպատակն է մրցույթի մասնակցի՝ տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների ստուգումն ու գնահատումը» բառերով.
14) որոշման հավելվածի 93-րդ կետը «50 հարց» թվից և բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կարգի 15.1-ին կետով սահմանված դեպքերում կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու հարցազրույցի փուլի անցկացման, որի համար պետք է լինի նվազագույնը 25 հարց» բառերով.
15) որոշման հավելվածի 99-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Յուրաքանչյուր ամբողջական ճիշտ (100 տոկոս) պատասխանը գնահատվում է 5 միավոր, սխալ պատասխանը կամ պատասխանի բացակայությունը` զրո միավոր, իսկ թերի պատասխանը` 1-4 միավոր՝ կախված թերի պատասխանի մակարդակից՝ հիմք ընդունելով թերի պատասխանի տոկոսային հարաբերակցությունը (մինչև 20 տոկոսային հարաբերակցության թերի պատասխանը՝ 1 միավոր, 20-50 տոկոսային հարաբերակցության թերի պատասխանը՝ 2 միավոր, 50-80 տոկոսային հարաբերակցության թերի պատասխանը՝ 3 միավոր և 80-99 տոկոսային հարաբերակցության թերի պատասխանը՝ 4 միավոր):».
16) որոշման հավելվածի 107-րդ կետում՝
ա. «երեք» բառը փոխարինել «յոթ» բառով,
բ. «համապատասխան պաշտոնում» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: