17 Մարտի 2004, 350 - Ն
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը յուրաքանչյուր կիսամյակի համար, մինչ— օգոստոսի 25-ը — փետրվարի 25-ը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի — սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական — վարչական վիճակագրական տվյալներ պարունակող տեղեկանք, իսկ մինչ— հաջորդ տարվա փետրվարի 25-ը` նա— նախորդ տարվա համար տեղեկանք` ըստ սույն որոշմամբ հաստատված ձ—երի:
2. Հաստատել`
ա) պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական տվյալների մասին տեղեկանքի ձ—ը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ըստ կենսաթոշակների տեսակների` կենսաթոշակառուներին վերաբերող վարչական վիճակագրական տվյալների մասին տեղեկանքի ձ—ը` համաձայն N 2 հավելվածի.
գ) զինծառայության հետ կապված կենսաթոշակառուներին վերաբերող վարչական վիճակագրական տվյալների մասին տեղեկանքի ձ—ը` համաձայն N 3 հավելվածի.
դ) կենսաթոշակառուներին վերաբերող ընդհանուր վարչական վիճակագրական տվյալների մասին տեղեկանքի ձ—ը` համաձայն N 4 հավելվածի:
3. Սույն որոշման 2-րդ կետով հաստատված կիսամյակային — տարեկան տեղեկանքները (հաշվետու ժամանակաշրջանի համար) ներկայացվում են թղթային ու էլեկտրոնային կրիչներով, իսկ 2-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերով հաստատված տեղեկանքները` նա— ըստ տարածքային կենտրոնների, միայն էլեկտրոնային կրիչներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: