14 Հունիսի 2021, 979 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 28-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «2-րդ ենթակետում» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ ենթակետերում» բառերով.
2) որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․1-ին կետ՝
«2․1. Սույն որոշման 1-ին կետի դրույթները չեն տարածվում 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի ապրանքների վրա, եթե հայտարարատուն այդ ապրանքների մասով մաքսային մարմին է ներկայացնում մինչև 2021 թվականի մայիսի 22-ը ներառյալ դուրս գրված, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով գործարքի փաստաթղթավորման նպատակով նախատեսված, տվյալ հայտարարատուի կողմից ապրանքի ձեռքբերումը հիմնավորող հաշվարկային փաստաթուղթը և նույն ժամանակահատվածում օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարատուին տրամադրված՝ ապրանքի ծագման երկրի հավաստագիրը․»:
2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը գործում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 օր ժամկետով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։