10 Հունիսի 2021, 977 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման N 1 hավելվածի 19.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19.1. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը՝ բացառությամբ N 5 ձևի անասնաբուժական վկայականի, անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը, ինչպես նաև դրանց համար ներկայացվող հայտերը, ենթահայտերը, դիմումները և ուղեկցող փաստաթղթերը կարող են լրացվել, ներբեռնվել և տպվել էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բուսասանիտարիայի անվտանգության ոլորտում լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին)» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ կետերում «ծառայության» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում «բուսասանիտարիայի պետական ծառայության պետին» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարին» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 21-րդ կետում «ծառայության սահմանային հսկիչ կետ է ներկայացվում հայտ» բառերը փոխարինել «տեսչական մարմնի հսկիչ կետ է ներկայացվում հայտ առձեռն կամ էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա:» բառերով.
5) որոշման NN 2, 3, 4 և 5 հավելվածներում «Բուսասանիտարիայի պետական տեսչություն» կամ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով.
6) որոշման N 2 հավելվածում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սույն կարգով նախատեսված հայտը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերը, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը կարող են լրացվել, ներկայացվել, ներբեռնվել և տպվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա:»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիազոր մարմիններում համապատասխանության հայտարարագրի գրանցման համար հայտատուն կամ ուղղակիորեն լիազոր մարմին է ներկայացնում համապատասխանության հայտարարագիրը և դրան կից՝ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, կամ դրանք ուղարկում է փոստային պատվիրված առաքմամբ` ներդիր փաստաթղթերի ցուցակով և ստացման մասին ծանուցմամբ, կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ լրացնելու միջոցով` նույնականացման քարտի հիման վրա:».
2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Սույն կարգի 10-րդ կետի համաձայն հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով լիազոր մարմինները հայտարարագրի` գրանցման դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ համապատասխանության հայտարարագիրը գրանցում են կամ պատճառաբանված որոշմամբ մերժում են հայտը:».
3) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Համապատասխանության հայտարարագրի գրանցման մերժման մասին ծանուցումը գրավոր ուղարկվում է հայտատուին` փոստային պատվիրված առաքմամբ` ստանալու մասին ծանուցմամբ կամ հայտատուին առձեռն հանձնելու միջոցով։ Եթե հայտարարագիրը հայտատուի կողմից տրամադրվել է «Միասնական հայտ» համակարգի միջոցով, գրանցման մերժման մասին ծանուցումը հայտատուին տրամադրվում է «Միասնական հայտ» համակարգի միջոցով։».
4) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հայտատուն համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում գրավոր կամ փոստային պատվիրված առաքմամբ` ներդիր փաստաթղթերի ցուցակով և հանձնելու մասին ծանուցմամբ ուղղակիորեն լիազոր մարմիններ է ներկայացնում իր կողմից համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ ծանուցում: Հայտատուն ծանուցումը կարող է լիազոր մարմիններին ներկայացնել նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1173-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտը կարող է լրացվել և ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ լրացնելու միջոցով` նույնականացման քարտի հիման վրա։».
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում պատճառների մասին: Համապատասխան թույլտվությունը կամ դրա տրամադրման մերժման մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1174-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայտը կարող է լրացվել և ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ լրացնելու միջոցով` նույնականացման քարտի հիման վրա։».
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին: Համապատասխան թույլտվությունը կամ դրա տրամադրման մերժման մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը կանոնակարգելու մասին» N 83-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 5-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտը կարող է լրացվել և ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան համակարգի swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով` նույնականացման քարտի հիման վրա։».
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am հասցեին ներկայացնելու կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով` նույնականացման քարտի հիման վրա, ինչպես նաև փոստով կամ առձեռն։».
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին կամ էլեկտրոնային տրամադրվում է «Միասնական հայտ» համակարգում:»:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտ տրամադրելու մասին» N 1331-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դիմում կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.»,
բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconmy.am հասցեին ներկայացնելու կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով` նույնականացման քարտի հիման վրա, ինչպես նաև փոստով կամ առձեռն:»,
գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց և դրանք ամբողջական լինելու դեպքում, 4 աշխատանքային օրվա ընթացքում, թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է «Միասնական հայտ» համակարգում։».
2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածում՝
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դիմում կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.»,
բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Թանկարժեք մետաղների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconmy.am հասցեին ներկայացնելու կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով` նույնականացման քարտի հիման վրա, ինչպես նաև փոստով կամ առձեռն։»,
գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց և դրանք ամբողջական լինելու դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում, թանկարժեք մետաղների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին կամ էլեկտրոնային տրամադրվում է «Միասնական հայտ» համակարգում:»։
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն ստանալու համար հայտատուն հայտը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտ լրացնելու միջոցով` նույնականացման քարտի հիման վրա, և լիազոր մարմինը լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն կարող է տրամադրել «Միասնական հայտ» համակարգի միջոցով:».
2) 12-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիցենզիա ստանալու մասին հայտ կամ «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, գործունեության իրականացման վայրը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ).».
3) 12-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հայտի էլեկտրոնային օրինակը («Միասնական հայտ» համակարգի միջոցով տրված ենթահայտի դեպքում հայտի էլեկտրոնային օրինակը չի պահանջվում).».
4) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«6) տվյալ ապրանքատեսակի անդրսահմանային փոխադրման ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:».
5) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13․ Լիցենզիան տրամադրվում կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է լիազոր մարմնի կողմից, հայտատուի կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում (լիցենզիան առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին կամ էլեկտրոնային տրամադրվում է «Միասնական հայտ» համակարգում):».
6) 14-րդ կետի 1-ին ենթակետը «ներկայացված փաստաթղթերը» բառերից առաջ լրացնել «չեն ներկայացվել պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ տվյալները,» բառերով.
7) 15-րդ կետում «13-րդ» բառը փոխարինել «14-րդ» բառով.
8) 16-րդ կետը «տրամադրվում է հայտատուին» բառերից հետո լրացնել «կամ ուղարկվում է փոստով կամ տրամադրվում է «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգով» բառերով, իսկ «Նախքան» բառը փոխարինել «Լիցենզիան թղթային տարբերակով տրամադրելու դեպքում, նախքան» բառերով.
9) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24․ Թույլտվությունները և եզրակացությունները տրամադրվում կամ մերժվում են հայտը, իսկ «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգով հայտ ներկայացնելու դեպքում՝ համացանցային կայքէջում ենթահայտը և պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ տվյալները ներկայացնելու օրվանից՝ մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:».
10) 25-րդ կետի առաջին պարբերությունը «դիմումի» բառից հետո լրացնել «կամ «Միասնական հայտ» համակարգում լրացված հայտի» բառերով.
11) 25-րդ կետի 1-ին ենթակետից հանել «գրավոր» բառը.
12) 27-րդ կետում «Նախքան» բառը փոխարինել «Թույլտվությունը կամ եզրակացությունը թղթային տարբերակով տրամադրելու դեպքում, նախքան» բառերով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը սահմանելու մասին»
N 908-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ և 5-րդ կետերում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Եզրակացությունը տրամադրվում է ստորև նշվածները Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում կամ մերժվում է սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`
1) դիմում, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարը, կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ.
2) ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթեր:»:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման N 1 հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Հայտատուն Հայաստանի Հանրապետություն դեղագործական արտադրանք ներմուծելու նպատակով լիազոր մարմին է ներկայացնում էլեկտրոնային հայտ (այսուհետ՝ հայտ)՝ սույն կարգի N 1 ձևի հայտի տվյալների ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետության Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (այսուհետ՝ «Մեկ պատուհան») կամ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի գունավոր տեսաներածված պատճենները (ՊԻԴԻԷՖ (PDF) ձևաչափով ֆայլերի տեսքով):».
2) որոշման տեքստը «Մեկ պատուհան» բառերից հետո լրացնել «կամ «Միասնական հայտ» բառերով։
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Հայտատուն սույն կարգի 10-րդ կետով սահմանված հայտը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ լիցենզիա կամ ծանուցվել լիցենզիա տրամադրելու մերժման մասին նաև swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով` նույնակա-նացման քարտի հիման վրա:»։
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Հայտատուն սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ լիցենզիա կամ ծանուցվել լիցենզիա տրամադրելու մերժման մասին նաև swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) միջոցով` նույնականացման քարտի հիման վրա:».
2) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Հայտատուն սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ լիցենզիա կամ ծանուցվել լիցենզիա տրամադրելու մերժման մասին նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով».
3) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Հայտատուն սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ լիցենզիա կամ ծանուցվել լիցենզիա տրամադրելու մերժման մասին նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով:».
4) որոշման NN 2, 3 և 4 հավելվածներից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) N 1 հավելվածում՝
ա. 7-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Միջուկային նյութեր ներմուծելու կամ արտահանելու նպատակով հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե (այսուհետ` լիազորված մարմին) է ներկայացնում հայտ, որը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտի տեսքով` նույնականացման քարտի հիման վրա, և որում նշվում են՝»,
բ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Լիցենզիան կարող է տրվել նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) N 1 հավելվածում՝
ա. 8-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր ներմուծող կամ արտահանող անձը լիցենզիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե է ներկայացնում հայտ, որը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտի տեսքով` նույնականացման քարտի հիման վրա, և որում նշվում են`»,
բ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Լիցենզիան կարող է տրվել նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 375-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) N 1 հավելվածում՝
ա. 6-րդ կետը «հայտ» բառից հետո լրացնել «, որը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում ենթահայտի տեսքով` նույնականացման քարտի հիման վրա`» բառերով,
բ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Լիցենզիան կարող է տրվել նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»:
17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում swis.trade.gov.am համացանցային կայքէջի գործարկման օրվանից: