Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2021, 976 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 838-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N 838-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք հաշվետու ժամանակաշրջանում առնվազն ներմուծել են 500 տոննա և ավելի սպիտակ շաքար և (կամ) շաքարի հումք.
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
6․ Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) հայտերը ներկայացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը ներառյալ․
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է լիազոր մարմնի ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից N 1 ձևին համապատասխան հայտ ներկայացնելու վերջնաժամկետից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:․
4) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7․1-ին կետով.
7․1 Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալները բաշխվում են 2020 թվականին 500 տոննա և ավելի շաքար և (կամ) շաքարի հումք ներմուծած ընկերությունների ընդհանուր ներմուծման մեջ յուրաքանչյուրի մասնաբաժիններին համապատասխան։
2․ Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալի առկայության դեպքում ներմուծման թույլատրելի ծավալները վերաբաշխվում են հայտեր ներկայացված և սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխանող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև յուրաքանչյուրի մասնաբաժիններին համապատասխան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023