Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 961 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 251-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1380-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին» N 251-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 1380-Ա որոշումը:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում դադարեցնել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ 2013 թվականի ապրիլի 15-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 52/0013 և 2015 թվականի փետրվարի 9-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 06/0015 պայմանագրերը (այսուհետ՝ պայմանագրեր) նախատեսելով, որ պայմանագրերի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023