Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 937 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 483-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 366-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 483-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Կոտայքի մարզ, գյուղ Արզական» բառերը փոխարինել «մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, գյուղ Արզական» բառերով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված