10 Հունիսի 2021, 956 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 605-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ 2 554 576 դրամ կադաստրային արժեքով, 1,1729 հեկտար մակերեսով (սեփականության իրավունքի վկայական N 26062020-02-0037) պետական սեփականություն հանդիսացող հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքին։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Ալագյազ համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով որ՝
1) Ալագյազ համայնքը պարտավորվում է նշված հողամասում հանդիսությունների սրահ, մանկապարտեզի շենք, բուժկետ, մինի ֆուտբոլի դաշտ և զբոսայգի-պուրակ կառուցելու նպատակով 3 տարվա ընթացքում իրականացնել 270,0 մլն դրամի ներդրում հետևյալ համամասնությամբ՝
ա. 2021 թվականին իրականացնել 150.0 մլն դրամ,
բ. 2022 թվականին իրականացնել 100.0 մլն դրամ,
գ. 2023 թվականին իրականացնել 20.0 մլն դրամ.
2) սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքումը ենթակա է իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի միջոցների հաշվին.
3) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի հետ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: