Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 955 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության պայմանական պարտավորությունների թույլատրելի առավելագույն սահմանաչափը սահմանել 3 տոկոս՝ հաշվարկի իրականացման տարվա Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ծրագրային ցուցանիշի նկատմամբ:
2. Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության պայմանական պարտավորությունների յուրաքանչյուր տարվա հանրագումարը հաշվարկելու նպատակով կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի N 1785-Լ որոշմամբ հաստատված՝ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների հաշվարկման և գնահատման մեթոդաբանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 439-Ա հրամանով հաստատված մեթոդաբանությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: