Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 964 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՊՈՂՈՏԱՅԻ N 48 ՀԱՍՑԵԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱUԻՆ

 «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (պետական ցուցիչ 1.6.43) Մեսրոպ Մաշտոց պողոտայի N 48 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի
թիվ 5 շքամուտքին կից արտաքին ապակեպատ վերելակի տեղադրում:

Արխիվ

2024

2023