Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 928 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «9-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերով․
2) որոշման hավելվածի՝
ա․ 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11. Առևտրական կցորդները նշանակվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում քաղաքական պաշտոններ կամ նախարարի խորհրդականի հայեցողական պաշտոն առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք կամ պետական վարչական պաշտոն առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք կամ առնվազն երեք տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձինք, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է։ Առևտրական կցորդները նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:»,
բ․ 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«22. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում քաղաքական պաշտոններ կամ նախարարի խորհրդականի հայեցողական պաշտոն առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք կամ առնվազն երեք տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձինք, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է: Առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:»,
գ․ 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«23. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) նշանակվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ առնվազն մեկ տարի զբաղեցնող աշխատողներից, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է: Առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) նշանակվում են 2 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով»,
դ․ ամբողջ տեքստում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։