10 Հունիսի 2021, 933 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1549-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N 1549-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետում «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մայիս 1-ը» բառերով,
բ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը «ամիսը» բառից հետո լրացնել «, իսկ 2021 թվականի ապրիլ-հուլիս ամիսների համար փոխհատուցում ստանալու համար՝ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը» բառերով,
գ. 4-րդ կետից հանել «եռամսյակի համար» բառերը,
դ․ 5-րդ կետում «մարտ» բառը փոխարինել «հուլիս» բառով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում՝
ա. 1-ին կետի 3-րդ ենթակետը «ամիսը» բառից հետո լրացնել «, իսկ 2021 թվականի ապրիլ-հուլիս ամիսների համար փոխհատուցում ստանալու համար՝ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը, որն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում» բառերով,
բ․ 1-ին կետի 5-րդ ենթակետը «տեսքով․» բառից հետո լրացնել «, իսկ 2021 թվականի ապրիլ-հուլիս ամիսների համար փոխհատուցում ստանալու համար՝ ամիսների բաշխված ժամանակացույցի տեսքով, որն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում․» բառերով,
գ․ 10-րդ կետում հանել «իսկ» բառը, իսկ «մարտի 30-ը։» բառերից հետո լրացնել «, իսկ երրորդը՝ մինչև 2021 թվականի օգոստոսի 20-ը։» բառերը։
2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։