10 Հունիսի 2021, 936 - Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, համայնք Մալիշկա 8-րդ փողոց 76 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքից 1-ին հարկի 18 502 770,8 դրամ սկզբնական արժեքով 405 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մալիշկա համայնքի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 65.210.00658):
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, «Մալիշկա համայնքի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: