Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 945 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Ծրագրասարքավորումների համակարգի մատակարարման N Բի Լայն-2020 պայմանագրով 2020 թվականին ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 442,880,000.0 (չորս հարյուր քառասուներկու միլիոն ութ հարյուր ութսուն հազար) դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, արժողությամբ սարքավորումները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու վերաբերյալ պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

հավելված