Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 947 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 974-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 974-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. անշարժ և շարժական գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը.».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության գործողությունը: