3 Հունիսի 2021, 898 - Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ապահովել գործող տեղեկատվական համակարգերի փոփոխությունը և համապատասխանեցումը սույն որոշման պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում մշակել և գործարկել սույն որոշմանը համապատասխան տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ նոր տեղեկատվական համակարգեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: