Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2021, 914 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Սուրենի Մարտիրոսյանի (նույնականացման քարտի համար՝ 000901413, տրված 010 կողմից) կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, 2020 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 10803040/031120/0098802 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրված 119 միավոր, 10392263 դրամ սկզբնական արժեքով շարժական գույքը և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ամրացված գույքից 98 միավոր հանձնել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, 5 միավոր՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ին, 5 միավոր՝ «Պատնեշ» ՓԲԸ-ին, 8 միավոր՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը և 3 միավոր՝ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպության հետ անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը:

 

հավելված