3 Հունիսի 2021, 920 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների և ծավալուն ծրագրերի իրականացման քաղաքաշինական փաստաթղթերի պայմանների կարգավորման նպատակով Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 3-րդ ենթակետում «երկու» բառը փոխարինել երեք բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով
«4) հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի դրույթներին համապատասխան կառուցապատման ընդհանուր մակերեսը 10000 քառ.մ. գերազանցող մակերես ունեցող բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների (շենքերի համալիրների) համար՝ վեց տարին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը տարածվում է մինչև որոշման ընդունումը ծագած հարաբերությունների վրա, եթե նախկինում տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար չեն լրացել սույն որոշմամբ սահմանված առավելագույն ժամկետները: