Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2021, 910 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2021 թվականի մարտի 30-ի թիվ 05100010/300321/0016334 և 05100010/300321/0016336 հայտարարագրերով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված թվով 12 «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի տրանսպորտային միջոցները՝ համաձայն հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և գույքի անհատույց օգտագործման իրավունքով հանձնել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին և Արցախի Հանրապետությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական հաշվառման, ներառյալ՝ հաշվառման ծախսերի վճարման, անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման` դրանցում նախատեսելով դրույթներ գույքը բացառապես բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման նպատակով օգտագործելու, գույքի շահագործման և ապահովագրության ծախսերն օգտագործողի կողմից վճարելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` պայմանագրի դադարման հնարավորության մասին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

հավելված