Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2021, 869 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 496-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայասստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» N 496-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․
«1.1․Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների (այսուհետ՝ վճարներ) իրավաբանական և ֆիզիկական անձանց վճարման պարտավորությունը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ դրանց վճարումն իրականացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգով։».
2) որոշման 2-րդ կետը «կամ տեղական տուրքի» բառերից հետո լրացնել «կամ վճարների» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ սահմանված գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի հուլիսի 1-ը: