Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2021, 848 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 394-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու մասին» N 394-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման ամբողջ տեքստում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
2) որոշման 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

Արխիվ

2024

2023