Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2021, 863 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1373-Ա որոշման 1-ին կետով հաստատված N 4 հավելվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին 15 միավոր տրանսպորտային միջոցներ ամրացնելու նպատակը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ջրօգտագործողների ընկերություններին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով, համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին հանձնումը՝ կնքելով պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը պետք է իրականացվեն համապատասխան ջրօգտագործող ընկերության միջոցների հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023