Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2021, 852 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փորձագետի բացակայության դեպքում նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է՝
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ թարգմանությունների ճշտությունն ստուգելու նպատակով փորձագետների թեկնածուներ տրամադրելու համար, կամ
2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնց հետ համագործակցում է՝ համապատասխան ֆակուլտետների մասնագետներից թարգմանության ճշտությունն ստուգելու նպատակով փորձագետների թեկնածուներ տրամադրելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023