27 Մայիսի 2021, 862 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող՝ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ՄԱԶԾ-ԳԵՀ թիվ 00081940/00091048 լայնածավալ ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում, ծրագրի ավարտով պայմանավորված, Nissan Patrol մակնիշի (թողարկման տարեթիվը 2014, նույնացման համարը՝ JNITCSY61Z0587813), հաշվառման համարանիշը՝ UN046AM, 20836900.00 դրամ սկզբնական, 13312457.00 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը՝ սահմանելով, որ այդ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ֆինանսական միջոցների հաշվին: