27 Մայիսի 2021, 879 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը և 15-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» N 771-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետում «էկոնոմիկայի նախարարի», իսկ 5-րդ կետում «էկոնոմիկայի նախարարին» բառերը համապատասխանաբար փոխարինել «վարչապետի աշխատակազմի» և «վարչապետի աշխատակազմին» բառերով.
2) 4-րդ կետի 7-րդ ենթակետում «ֆոնդի՝ սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված չափանիշներին համապատասխանող ընկերություններում» բառերը փոխարինել «ընկերություններում ֆոնդի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը և ներդրումային պայմանագրում սույն որոշման դրույթներից բխող փոփոխությունների կատարումը: