27 Մայիսի 2021, 871 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1148-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1148-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 9-րդ կետը «70 դրամ,» բառերից հետո լրացնել «իսկ ծրագրի շրջանակում սերմ ներմուծած և սերմերի ներմուծման ավելացված արժեքի հարկով հարկվող շահառուների և մատակարարների համար՝ լրացուցիչ ևս 20 դրամ,» բառերով, իսկ «70 դրամի» բառերից հետո՝ «և լրացուցիչ 20 դրամի» բառերով.
2) 22-րդ և 23-րդ կետերը «ներմուծումը» բառից հետո լրացնել «և Ծրագրի շրջանակում սերմերի ներմուծումը ավելացված արժեքի հարկով հարկվելը կամ չհարկվելը» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով՝
«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
35. Ծրագրի 22-րդ և 23-րդ կետերով նախատեսված Ծրագրի շրջանակում սերմերի ներմուծումը ավելացված արժեքի հարկով հարկվելը հավաստող փաստաթղթերը մատակարարների և շահառուների կողմից 2020 թվականի համար կարող են ներկայացվել մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը։
36. Ծրագրի 25-րդ կետով նախատեսված սուբսիդիայի կամ փոխհատուցման տրամադրման պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարումը, ինչպես նաև մատակարարի կամ շահառուի համապատասխան հաշվեհամարներին լրացուցիչ 1 կգ-ի հաշվով 20 դրամ գումարների փոխանցումը 2020 թվականի համար կարող են իրականացվել մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը։»։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: