20 Մայիսի 2021, 806 - Ն
2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524 որոշման 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի 2.27-րդ կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 110 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ 2021 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 400 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում:
2. Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1)՝ Հայաստանի Հանրապետություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծման լիցենզավորման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: