Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2021, 811 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1511-Ն և 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1562-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1125-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 5-րդ կետից հանել «մինչև» և «` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման» բառերը, իսկ «ստուգման ենթակա» բառերից հետո լրացնել «և ռիսկի ամենաբարձր միավորներ ունեցող» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա և ռիսկի ամենացածր միավորներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների 30 տոկոսը:
5.2. Միջին ռիսկայնության խմբում ներառվում են բարձր և ցածր խմբերում չներառված մնացած բոլոր վերահսկվող տնտեսավարող սուբյեկտները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտները չեն կարող ընդգրկվել ռիսկայնության տարբեր խմբերում: Տվյալ դեպքում հավասար միավորներ ունեցող բոլոր տնտեսավարողներն ընգրկվում են նվազ ռիսկայնության խմբում:».
4) 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերից հանել «և հաջորդ տարվա ստուգումների ծրագրում ընդգրկվում է մինչև քսան տոկոսը՝ ռիսկայնության աստիճանի նվազմամբ» բառերը.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ապա հիմք է ընդունվում այն ոլորտի ցուցանիշը, որտեղ տնտեսավարող սուբյեկտն ստացել է գործունեության ռիսկի առավել բարձր միավոր:».
6) N 3 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
7) 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
8) 19-րդ կետի 2-րդ ենթակետը «50 միավոր կշիռ:» բառերից հետո լրացնել «Միևնույն ոլորտում մեկից ավելի ստուգաթերթերով ստուգում իրականացնելու դեպքում ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատման հիմքում դրվում է առավելագույն գումարային միավոր ստացած ստուգաթերթի արդյունքը։» բառերով.
9) 19-րդ կետի 3-րդ ենթակետը «Անհատական ռիսկ =» բառերից հետո լրացնել «(Ա1/70)*150, եթե գնահատվող օբյեկտում ստուգում չի իրականացվել կամ ((Ա1+Ա2)/120)*150, եթե գնահատվող օբյեկտում ստուգում իրականացվել է, սակայն հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական չի տրվել կամ դրա կատարման ժամկետը դեռ չի լրացել, իսկ մյուս դեպքերում`» բառերով, իսկ «ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է,» բառերից հետո՝ «որը որոշվում է հետևյալ բանաձևով՝ Ա2 = (n1/n2)*50, որտեղ n1-ը ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի արժեքն է, իսկ n2-ը՝ ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը,» բառերով.
10) 20-րդ կետում «Հաշվարկված չափանիշների միավորների արդյունքում ստացվում է գործունեության տեսակի նախնական անհատական ռիսկի գնահատականը» բառերը փոխարինել «Մի քանի չափորոշչի առկայության պարագայում ռիսկայնության գնահատականը հավասար է N 4 աղյուսակի չափորոշիչներից առավելագույնի արժեքին:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հավելված