Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2021, 807 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին տրվող հավելումների չափերը և վճարման դեպքերը սահմանելու մասին» N 950-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) վերնագրում «ՉԱՓԵՐԸ ԵՎ» բառերը փոխարինել «ՉԱՓԵՐԸ,» բառով, իսկ «ԴԵՊՔԵՐԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԿԱՐԳԸ» բառերով.
2) նախաբանում «15.1-ին» բառերը փոխարինել «14.2-րդ» բառերով.
3) վերնագրում և որոշման ամբողջ տեքստում «ծառայող» կամ «ծառայողներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» կամ «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: