Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2021, 808 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1271-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1271-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը հաշվառվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով` գանձապետարանի կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում: Գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2021 թվականի հունիսի 1-ից ծագող հարաբերություննների վրա։