Կառավարության որոշումներ

17 Մարտի 2004, 348 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱ- ՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏ

  Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ճապոնիայի կառավարություն ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի իրականացման նպատակով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության — Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության միջ— 2003 թվականի օգոստոսի 21-ին ստորագրված համաձայնագրի, ինչպես նա— ուսումնասիրության իրականացման — ուսումնասիրություն իրականացնող խմբին աջակցելու համար պահանջվող` Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» (այսուհետ` ուսումնասիրություն) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների շրջանակը` համաձայն հավելվածի:
        2. Հայաստանի Հանրապետության  արտաքին  գործերի  նախարարին` համաձայն  Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ներկայացվող ցանկի` ապահովել՝ 
        ա) ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնող խմբի անդամների այցելությունը Հայաստան, ժամանակավոր բնակվելը Հայաստանում — մեկնումը Հայաստանից.
        բ) գրանցման — հյուպատոսական վճարներից ազատումը։
        3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ ապահովել երկրաբանական, ջրաերկրաբանական, օդեր—ութաբանական — շրջակա միջավայրի ուսումնասիրությունների մասին տվյալների տրամադրումը։
        4. Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել երկրաբաշխական, գյուղատնտեսական մշակաբույսերի վեգետացիայի մասին — այլ անհրաժեշտ տվյալների տրամադրումը:
        5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի — կապի նախարարին՝ ապահովել տրանսպորտային հաղորդակցուղիների վրա սողանքների ուսումնասիրության մասին տեղեկատվության — այլ անհրաժեշտ նյութերի տրամադրումը:
        6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված ցանկերի` ապահովել տեղագրագեոդեզիական անհրաժեշտ նյութերի — տեղեկատվության, այդ թվում՝ համապատասխան մասշտաբի քարտեզների ու օդալուսանկարների տրամադրումը:
        7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված ցանկերի` ապահովել սեյսմիկ տեղեկատվության, երկրաշարժերին վերաբերող նյութերի, տիեզերա- — օդալուսանկարների տրամադրումը:
        8. Հայաստանի Հանրապետության կրթության — գիտության նախարարին` ապահովել Եր—անի պետական համալսարանի կողմից երկրաբանական, աշխարհագրական, սողանքների ուսումնասիրության նյութերի ու տեղեկատվության տրամադրումը:
        9. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝
        ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում` ուսումնասիրությանն առնչվող խնդիրների օպերատիվ լուծման նպատակով ստեղծել ուսումնասիրությանն աջակցող հանձնաժողով՝ շահագրգիռ պետական մարմինների պատասխանատու ներկայացուցիչներից` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի նախագահությամբ, — հանձնաժողովի անհատական կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին հաստատման.
        բ) ուսումնասիրություն իրականացնող խմբին ապահովել համապատասխան նյութերով — տեղեկատվությամբ, գրասենյակային տարածքով, անհրաժեշտ սարքավորումներով ու կապի միջոցներով — ստեղծել համագործակցող անձնակազմ։
        10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարին՝ ուսումնասիրության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության ապահովման — նախատեսված միջոցառումների իրականացման համաֆինանսավորման նպատակով`        10-օրյա ժամկետում, միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից ներկայացված նախահաշվի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2004 թվականի  պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ։
        11. Առաջարկել`
        ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին աջակցել ուսումնասիրության իրականացման համար Ճապոնիայից Հայաստան դրամական միջոցների (ֆոնդերի) անխափան փոխանցման աշխատանքներին.
        բ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված ցանկերի, ապահովել  երկրաբանական, աշխարհագրական, սողանքների ուսումնասիրությունների նյութերի, տեղեկատվության, տիեզերա- — օդալուսանկարների տրամադրումը:
        12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: