13 Մայիսի 2021, 758 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագրերը կազմելու, աշխատանքները կազմակերպելու առանձնահատկությունները, արդյունքների գնահատման ինստիտուցիոնալ ցուցիչները և աշխատանքների գնահատման ու ամփոփման կարգը սահմանելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածի 6-րդ կետում՝
ա․ «աշխատավարձի հաշվարկման և» բառերից հետո լրացնել «պարգևատրման, այդ թվում՝» բառերով,
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, ծրագիրը նոր ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանման կողմից իրականացվելու դեպքում, տվյալ ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները կարող են պարգևատրվել միայն ծրագրով նախատեսված օպտիմալացված միջոցներից։».
2) հավելվածի 11-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) ծրագիրը նոր ստեղծված կառուցվածքային ստորաբաժանման (ստորաբաժանումների) կողմից իրականացվելու դեպքում՝ քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի չափը․».
3) հավելվածի 20-րդ կետում «հիմք ընդունելով 19-րդ կետով սահմանված ցուցիչները» բառերը փոխարինել «հիմք ընդունելով արդյունքային ցուցիչները, որոնց սահմանման պայմանները նկարագրված են 19-րդ կետում» բառերով.
4) հավելվածի 24-րդ կետից հանել «, իսկ պարգևատրումը կատարվում է միայն ծրագրով նախատեսված օպտիմալացված միջոցներից, և այլ աղբյուրներից պարգևատրում չի նախատեսվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերը.
5) հավելվածի ձևի նախաբանի վերջին պարբերությունում «վարձատրության չափը» բառերը փոխարինել «հիմնական աշխատավարձի չափը, եթե ծրագիրն իրականացվում է նոր ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանման կողմից» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։