6 Մայիսի 2021, 722 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 342-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի
N 9-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը հաստատելու մասին» N 342-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքում՝
ա. դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժինը, էկոկրթական ծրագրերի բաժինը և բյուջետային ծրագրերի իրականացման բաժինը միաձուլել` ստեղծելով դոնորների հետ համագործակցության բաժին,
բ. ստեղծել ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժին.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: