6 Մայիսի 2021, 715 - Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի Հ. Շիրազի փողոցի 3-րդ փակուղու N 2 բնակելի տուն հասցեում գտնվող գույքը, համաձայն հավելվածի, նվիրել այնտեղ բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (այսուհետ՝ նվիրառուներ)` սեփականության իրավունքով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում նվիրառուների հետ կնքել նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր