Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2021, 720 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» N 1495-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2021 թվականի մայիսի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի հուլիսի 1-ից» բառերով.
3) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով՝
«2.1. Մինչև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունվում, գրանցվում, հաշվառվում և դրանց ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն առանց ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառման ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգով՝ համաձայն N 2 հավելվածի։
2.2. Սույն որոշման N 2 հավելվածը գործում է մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:».
4) հավելվածի վերին աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
5) լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2021 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

հավելված

Արխիվ

2024

2023