6 Մայիսի 2021, 708 - Ա
ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքից 10 649 243,83 դրամ սկզբնական արժեքով, 331.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 4-րդ հարկից 74 քառ. մետր և 5-րդ հարկից 257,9 քառ.մետր) և 34 373 410,41 դրամ սկզբնական արժեքով, 1071.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 2-րդ հարկից 379,2 քառ. մետր և 4-րդ հարկից 692.1 քառ. մետր) տարածքները (այսուհետ՝ տարածքներ) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ Հանրային խորհրդի տեղակայման նպատակով ու
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները: